ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Վանաձորի դրամատիկական թատրոնի երևանյան հյուրախաղերն ու տեղական խնդիրները

Վանաձորի դրամատիկական  թատրոնի երևանյան հյուրախաղերն ու տեղական խնդիրները
03.09.2013 | 16:18

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը (մշակույթի նախարարության աջակցությամբ) սեպտեմբերի վերջին հյուրախաղեր է ունենալու Երևանում, ներկայացնելու է իր խաղացանկի լավագույն 5 ներկայացումները:

Թատրոնի տնօրեն Հովհաննես Չախմախչյանը տեղեկացնում է, որ հանդիսատեսի խնդիր գրեթե չունեն, թատրոնի ստեղծագործական խումբը երիտասարդացել է, բեմադրիչները թատերական շոուներ, գեղեցիկ գործեր են բեմադրում: Սակայն քիչ չեն նաև խնդիրները. թատրոնը տասնյակ տարիներ չի վերանորոգվել, տեխնիկան շատ հին է: Հովհաննես Չախմախչյանի խ ոսքով` տեխնիկայի բացակայութան պատճառով իրենք բավականին հետ են մնում մայրաքաղաքի թատրոններից: ՈՒնեն նաև տրանսպորտի խնդիր. Լոռու մարզի հարակից գյուղերի, քաղաքների հանդիսատեսը չի կարողանում գալ Վանաձոր, ստիպված իրենք են գնում: Խնդրի մասին բարձրաձայնել են, բայց առայժմ որևէ արձագանք չեն ստացել:

Հավելենք, որ Վանաձորիդրամատիկական թատրոնն իր 83-րդ թատերաշրրջանը կբացի Շիրվանզադեի «Չար ոգի» բեմադրությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ


Դիտվել է՝ 2038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ